Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » Գրիզման. Կատակում էի, երբ ասացի, որ ատում եմ Ռոնալդուին
22:37
Գրիզման. Կատակում էի, երբ ասացի, որ ատում եմ Ռոնալդուին

   Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը:

      Ավելի վաղ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրն ասել էր, որ ֆրանսիացին Մայամիի ռեստորաններից մեկում մոտեցել էր իրեն և ասել. «Ատում եմ քեզ»:

       «Ընկերներիս հետ պատահաբար հանդիպեցի Ռոնալդուին: Մոտեցա նրան, որպեսզի շնորհավորեմ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար:

      Միասին կատակեցինք, իսկ ես ասացի, որ ատում եմ նրան: Բնականաբար դա կատակ էր, քանի որ շատ եմ հարգում Ռոնալդուին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 164 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0