Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Գնահատելու ենք արդյունավետությունը, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք շարունակելու. նախարարը «Հյուսիս-հարավի» մասին
18:15
Գնահատելու ենք արդյունավետությունը, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք շարունակելու. նախարարը «Հյուսիս-հարավի» մասին

   «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում: Գրում է tert.am-ը:

 Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը. «Այժմ գնահատվում է արդյունավետությունը, ստուգումներ են իրականացվում, իսկ նոր զարգացումների մասին տեղյակ եմ»:

     Հարցին, թե երբ է ավարտվելու շինարարությունը, նախարարն ասել է, որ այդ հարցին դեռ չի կարող պատասխանել:

   Իսկ հնարավոր է, որ փոխվեն շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունները, նախարարը չբացառեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Ինձ թվում է առանց ուսումնասիրություններ կատարելու այլ հարցերի պատասխանելը սխալ կլինի: Գնահատելու ենք արդյունավետությունը, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու, և շարունակելո՞ւ ենք արդյոք, թե՞ ոչ»:

    Հարցին, թե հնարավոր է, որ շինարարությունը դադարեցվի, նախարարն ասել է, որ այժմ պատրաստ չէ այդ հարցին պատասխանելու:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 136 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0