Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Ղարաբաղում զինծառայողներ են վիրավորվել. նրանցից մեկի աչքը հեռացվել է. «Ժողովուրդ»
11:50
Ղարաբաղում զինծառայողներ են վիրավորվել. նրանցից մեկի աչքը հեռացվել է. «Ժողովուրդ»

     «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

   «Լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում են այդ օրը վիրավորվել 6 զինվորներ, որոնցից 2-ը անհետաձգելի բուժօգնություն են ստանում Երեւանի Մուրացանի հոսպիտալում: Նախարարը հերքեց՝ ասելով, որ նման միջադեպ չի եղել, համենայնդեպս, իրեն այդպիսի բան չեն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գեւորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ: Իսկ ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ վիրավորում են ստացել, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը, ճշտումեր անելուց հետո, հակիրճ պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակված միջադեպը, ըստ որի՝ վեց զինծառայող է վիրավորվել, տեղի չի ունեցել: Իսկ նշված երկու զինվորականները վիրավորում ստացել են երկու տարբեր հանգամանքներում, երկու տարբեր օր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեւորգ Դադասյանի աչքը հեռացրել են: Իսկ թե ինչ հանգամանքներում են վիրավորվել, հուսանք՝ պաշտոնապես երբեւէ կհայտնեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1193 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 3.0/1