Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Ֆիլիպինների նախագահն Օբամային կրկին «անառակի որդի» է անվանել ու «հրաժեշտ տվել» ԱՄՆ-ին
12:15
Ֆիլիպինների նախագահն Օբամային կրկին «անառակի որդի» է անվանել ու «հրաժեշտ տվել» ԱՄՆ-ին

    Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Չինաստան կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ «ժամանակն է, որ Ֆիլիպինները հրաժեշտ տա ԱՄՆ-ին», գրում է tert.am-ը՝ հղում անելով gazeta.ru-ին:

     «Ձեր ներկայությունն իմ երկրում օգտագործվել է ձեր իսկ շահի համար: Այնպես որ ժամանակն է եկել, որ հրաժեշտ տանք իրար, ընկերնե՛ր»,-ասել է Դուտերտեն՝ նշելով, որ ինքն արդեն «կուշտ» է Ֆիլիպինների վարած արտաքին քաղաքականությամբ, որը թելադրվում է Արևմուտքի կողմից:

    Դուտերտեն ասել է, որ պատրաստվում է փոխել երկրի վարած արտաքին քաղաքական գիծը՝ հավելելով, որ այլևս երբեք չի մեկնի ԱՄՆ, քանի որ իրեն այնտեղ միայն վիրավորելու են:

      Այնուհետև Դուտերտեն կրկին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային «անառակի որդի» է անվանել:

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի սկզբին Դուտերտեն իր ամերիկացի գործընկերոջն «անբարոյականի զավակ» էր կոչել, երբ  Միացյալ Նահանգները քննադատել էր Ֆիլիպինների նախագահի՝ թմրամոլների և թմրավաճառների դեմ հայտարարված արյունալի պատերազմը:

     «Անբարոյականի զավակ, ես քեզ կանպատվեմ հանդիպման ժամանակ»,-ասել էր Դուտերտեն, որը Լաոսի մայրաքաղաքում պետք է հանդիպեր Օբամային:

       Սակայն ավելի ուշ Ֆիլիպինների ղեկավարն ափսոսանք էր հայտնել Օբամային վիրավորելու համար:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 155 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0