Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 26 » Ֆիդել Կաստրոն ցանկացել էր հանդիպել գյումրեցու հետ
20:32
Ֆիդել Կաստրոն ցանկացել էր հանդիպել գյումրեցու հետ

     1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի և Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:

    1963թ. Էդուարդ Արծրունյանը «Պլակատ» հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյան նվիրված պաստառը, որով առավոտյան ողողված էին Մոսկվայի բոլոր փողոցները:

     «Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստրոյի կերպարը, որին երբևէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երևում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար»:

 Անահիտ Կորյունի (Մանուկյան) «Ամենանկարիչ նկարիչը» գրքից:

Նյութի աղբյուրը՝ shirakibaze.blogspot.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1