Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » Եվրոպական 5 երկիր երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
11:59
Եվրոպական 5 երկիր երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

      Եվրոպական 5 երկիր՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի ինտերնետային պորտալում հրապարակված հայտարարությունում: Այս մասին գրում է tert.am-ը։

        Սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդը որոշում էր կայացրել մինչև հաջորդ տարվա մարտ երկարաձգել պատժամիջոցները 146 քաղաքացու և 37 իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով:

        Հայտարարությունում նշվում է, որ հինգ երկիր միացել է հակառուսական պատժամիջոցներին: ԵՄ-ն, իր հերթին, «ողջունել» է այդ որոշումը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 128 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0