Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 15 » Եթե Շուշիում ադրբեջանական դրոշ եք ցանկանում, Արցախում բացեք դեսպանատուն և ներսում այդ դրոշը պաչեք. Է. Շարմազանովը՝ Ադրբեջանին
21:53
Եթե Շուշիում ադրբեջանական դրոշ եք ցանկանում, Արցախում բացեք դեսպանատուն և ներսում այդ դրոշը պաչեք. Է. Շարմազանովը՝ Ադրբեջանին

       Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների, և շատ կցանկանայի՝ հոգևոր վերածննդի դարաշրջան: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գրում է tert.am-ը։

            Նա հիշեցրեց, որ Արցախում սահմանադրական բարեփոխումներն են մեկնարկում։

         «Հայոց 2-րդ հանրապետության պառլամենտի ղեկավարը հայտարարեց, որ այդ բարեփոխումներով այլևս հայոց 2-րդ հանրապետությունը կոչվելու է Արցախի Հանրապետություն, ինչը մեծ իրարանցում, հիստերիա առաջացրեց թուրքական 2-րդ հանրապետությունում՝ Ադրբեջանում»,-ասաց նա։

        Շարմազանովի դիտարկմամբ ՝ Ադրբեջանն այնքան է հիստերիայի մեջ ընկել, որ որերորդ անգամ կոչ են անում անցնել պատերազմական գործողությունների ու Շուշիում դնել ադրբեջանական դրոշ:

      «Մենք դրոշին դեմ չենք, բայց մի պայմանով՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետությունը, բացե՛ք դեսպանատուն, և ձեր դեսպանատան ներսում ինչքան ուզում եք, այդ դրոշը պաչեք ու մի հատ էլ երկրպագեք»,-ասաց նա։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0