Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 7 » Եթե մեկը չի կարողանում Twitter-ի էջ կառավարել, նրան չի կարելի վստահել միջուկային ճամպրուկը. Օբաման ծաղրել է Թրամփին
14:14
Եթե մեկը չի կարողանում Twitter-ի էջ կառավարել, նրան չի կարելի վստահել միջուկային ճամպրուկը. Օբաման ծաղրել է Թրամփին

     ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, հայտնում է Mashable-ը:

     «Եթե մեկը չի կարողանում Twitter-ի էջ կառավարել, նրան չի կարելի վստահել միջուկային ճամպրուկը»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի աջակցությանն ուղղված հանրահավաքում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի խորհրդականներն արգելափակել են թեկնածուի հասանելիությունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգին:

Որոշումը կայացվել է այն պատճառով, որ էքսցենտրիկ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է իր միկրոբլոգը քաղաքական մրցակիցների վրա «ցեխ շպրտելու» համար, ինչպես նաև դրա միջոցով մի շարք հարցերի շուրջ իր հակասական տեսակետներ է հայտնում ընտրողներին:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 74 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0