Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. Ստեփան Դեմիրճյան
13:30
Եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. Ստեփան Դեմիրճյան

     Եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ում խոսքով՝ 1999թ. հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր հայոց պետականությանը: Այս մասին գրում է tert.am-ը։

     «Հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս և հաղթահարված չեն»,-ասել է նա:

  Ստեփան Դեմիրճյանը չի բացառում, որ դրսի ուժերը ներգրավված են եղել ոճրագործության իրագործման մեջ. «Բայց ամեն դեպքում այդ ոճրագործությունը կատարվել է ներսի ստահակների միջոցով»:

   Հարցին, թե կբացահայտվի՞ արդյոք ի վերջո ամբողջությամբ «Հոկտեմբերի 27-ը», Դեմիրճյանը պատասխանել է, որ առաջին անգամ չէ, որ ասում է, թե ամեն ինչ արվեց ոճրագործությունը կոծկելու համար:

     «Այո, կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու»,-հայտարարել է նա։

  Իսկ թե իշխանությունները դրանում դեր ունե՞ն, որ չի բացահայտվում, ՀԱԿ պատգամավորը պատասխանել է, թե առաջին հերթին դա վերաբերում է այն իշխանություններին, որոնց ժամանակ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27-ը»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 186 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0