Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 11 » Եթե Բանակը ունի նշվածի կարիքը ապա մենք պարտավոր ենք մոռանալ բոլոր տարաձայնությունները, լինեն դրանք քաղաքական թե անձնական
20:16
Եթե Բանակը ունի նշվածի կարիքը ապա մենք պարտավոր ենք մոռանալ բոլոր տարաձայնությունները, լինեն դրանք քաղաքական թե անձնական

   Վիգեն Սարգսյանի առաջարկը` կապված 1000 դրամ Հայկական Բանակին փոխանցելու հետ մեծ ռեզոնանս առաջացրեց երկրում:

   Երեկվանից հետևում եմ, ամեն երկրորդ գրառումը կապված է նախարարի հայտարարության հետ, ընդ որում կարծիքները շատ տարբեր են: Կան մարդիկ, ովքեր այդ «օգնությանը» դրական են վերաբերվում, կան և խիստ բացասական վերաբերմունք ցույց տվողներ:

    Ինչու եմ օգնություն բառը գրել փակագծերի մեջ, ասեմ քանի որ ես դրան չեմ նայում որպես օգնություն կամ նվիրատվություն, ես դա համարում եմ իմ պարտքը, և նույնիսկ կողմ եմ, որ 1000 դրամը լինի պարտադիր ՆՎԱԶԱԳՈՒՅՆ շեմ, քանի որ վստահ եմ որ կան մարդիկ ովքեր պատրաստեն ավել փոխանցել:

     Ազգ-Բանակ կառուցողները մենք ենք և պետք է սկսենք հենց մեզանից, այդ գաղափարի գլխավոր նպատակը միասնությունն է, որը չպետք է կրի թեորետիկ բնույթ:

     Գրառում հանդիպեցի, որտեղ հեղինակը նշում էր թե ինչու պետք ինքը և իրենից շատ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների տիրապետող անձը նույնչափ վճարեն, կարծում եմ նման մոտեցումները պետք է իսպառ վերանան:

      Մենք բոլորս ունենք մեր անձնական խնդիրները, տարբեր ոլորտներից ենք, տարբեր շրջապատներ ունենք, բայց երբ խնդիրը կապված է Բանակի հետ մենք իրավունք չունենք «իմը քոնը» անենք, եթե Բանակը ունի նշվածի կարիքը ապա մենք պարտավոր ենք մոռանալ բոլոր տարաձայնությունները, լինեն դրանք քաղաքական թե անձնական:

    Ռեյտինգացավով տառապող անհույս գործիչները գոնե այս հարցը իրենց ձեռնտու կողմից չպետք է շահարկեն և փորձ անեն ռեյտինգ հավաքել ու մի երկու երեք հոգի ավել ծափ տվող կամ լայք դնող ունենալ:

    Սոցիալական ցանցերում շնորհակալական գրառումները տեսնելով վիրավոր զինվորը այո իրեն լավ կզգա, բայց պետք չէ մոռանալ, որ լավ զգալուց զատ նա պետք բուժվի:

     Մենք պարտավոր ենք մեր հնարավորությունների չափով մեզ պաշտպանող զինվորին օգտակար լինել:

Հեղ՝ Միքայել Գրիգորյանի 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0