Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 29 » Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել. Կադիրովը КВН-ում հայ հումորիստի ելույթի մասին
15:53
Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել. Կադիրովը КВН-ում հայ հումորիստի ելույթի մասին

    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը VK սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանի ելույթին, որում վերջինս ընդօրինակել է իրեն բնորոշ շարժուձևն ու խոսելաձևը:

       «Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել, հագուստ ընտրել, երկու-երեք ժեստ սովորել: Ակցենտի հետ ամեն ինչ կարգին է եղել: Այս հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում (կատակում եմ): Շատ լավ է ստացվել»,-գրել է Կադիրովը։

     Չեչնիայի ղեկավարը ասել է նաև, որ ինքը սրտանց ծիծաղել է. «Կապ չունի՝ ում գաղափարն էր. Գալուստյանը կարճ, բովանդակալից, լակոնիկ և պարոդիկ է եղել»:

     Ռամզան Կադիրովը նաև անդրադարձել է այլ հարցերի. «Իսկ այժմ լուրջ՝ զվարճալի բաների մասին: Կամ հակառակը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին բազում հոդվածներ են գրվել: Բոլորը փորձում են ինչ-որ բան ասել: Բառերը շատ են, իսկ մտքեր չկան: Միխայիլ Գալուստյանը երկու-երեք արտահայտությամբ հստակ գնահատական է տվել դրանց: Ավելի զվարճալի իրավիճակ, քան ընտրություններն ԱՄՆ-ում, չի կարող լինել, ասում է նա: Պոկեմոնների մասին էլ է ճիշտ ասել: Չգիտեմ` ինչ միջատներ են դրանք, սակայն Չեչնիայում հաստատ չկան:

    Իսկ բոլոր ՈՒՀԱ-ականներին մաղթում եմ և՛ փող, և՛ ավտոմեքենաներ. հակառակ դեպքում վտանգավոր կլինի նրանց հետ կատակներ անելը», - գրել է Կադիրովը և հրապարակել Գալուստյանի ելույթի տեսանյութը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 669 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0