Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Երկրի առաջին դեմքերը պետք է կատարվածի համար պատասխանատվություն կրեն. Վարդան Ղուկասյանը` քաղաքապետի թեկնածուի որդու մահվան մասին
17:56
Երկրի առաջին դեմքերը պետք է կատարվածի համար պատասխանատվություն կրեն. Վարդան Ղուկասյանը` քաղաքապետի թեկնածուի որդու մահվան մասին

      Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին. «Ես անչափ ցավում եմ, շատ լավ, շնորհքով երեխա էր: Քարոզարշավի ժամանակ ինչո՞ւ են նմանատիպ դեպքեր լինում: 2007 թվականին էլ չորս հոգու սպանեցին, չորս երիտասարդ մահացավ, և մինչ հիմա գործը բացահայտված չէ, նույնը` մյուս ընտրությունների ժամանակ, երբ Կարեն Եսայանին սպանեցին, այդ գործն էլ էդպես գնաց:

         Ես մի բան գիտեմ, որ վերևն Աստված կա և նմանատիպ սուտ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե իբր երկիրը փոխել ենք, Աստծուց պիտի գտնեն, ես աստվածապաշտ մարդ եմ և թշնամուս անգամ նման բան չէի ցանկանա: Այս ձևով ընտրությունը ողբերգություն է: Երկրի առաջին, բոլոր դեմքերը պետք է կատարվածի համար պատասխանատվություն կրեն»:

      Իսկ մեր այն դիտարկմանը, թե  դեպքի հետ են կապում Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի անունը, Ղուկասյանը մեկնաբանեց շատ կարճ՝ «Հո՞ դուք աննորմալ չեք»:

      Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն հայտաբերել են իրենց տան նկուղում, որտեղ եղել է նաև ատրճանակ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 7304 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 2.0/3