Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում (Տեսանյութ)
09:19
Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում (Տեսանյութ)

    Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

   ԱԻՆ-ի փոխանցմամբ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի):

    Երկրաշարժի օջախը  գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

    Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ գ. Իսահակյանում ՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 598 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0