Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » Երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում․ ԱԻՆ
17:40
Երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում․ ԱԻՆ

       ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան երկայնության 46.420 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ:

        Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

        Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 572 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0