Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 27 » Էրդողանի փեսան պահանջել է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
15:41
Էրդողանի փեսան պահանջել է փակել Մեծամորի ԱԷԿ-ը

    Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի դստեր ամուսինն է, ելույթ ունենալով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Վիեննայում տեղի ունեցող Գլխավոր գագաթաժողովում անդրադարձել է Մեծամորի ԱԻԿ-ին և կոչ է արել այն փակել... «Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը սեյսմիկ ակտիվ գոտում է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի համար... Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի... Աշխարհը և տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ միջուկային աղետ,ինչը եղավ Չեռնոբիլում...»",- հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Ալբայրաքին... Վերջինս նաև հիշեցրել է, որ Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ և գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ. հեռավորության վրա...

    Վերջերս մեր հարևանները և հատկապես Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ավելի շատ են «անհանգստանում» Մեծամորի ԱԷԿ-ով... Սա նշանակում է, որ թուրք-ազերիական տանդեմը համապատասխան ծրագիր է առաջ տանում... Ադրբեջանի և Թուրքիայի համար անընդունելի է, որ իրենց կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը խորհրդային տարիներին կառուցված ԱԷԿ-ի շնորհիվ ճեղքեց էներգետիկ ճգնաժամը և հիմա ամեն ինչ անում են, որ ատոմակայանը փակվի...

    Իսկ մեր իշխանությունները լավ կլինի ամեն ինչ անեն, որ իրոք «հնացած» Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն կառուցեն նորը, քանի որ այս տարածաշրջանում Հայաստանն առանց ատոմակայանի էժան էներգիայի չի կարող գոյատևել... Ու այդ ծրագիրը պետք է իրագործել շատ արագ... Միայն նոր ատոմակայանի շահագործումից հետո կարելի է լուրջ մտածել Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին...

   Հ.Գ. Մեծամորի ԱԷԿ-ը մենք պետք է փակենք ոչ թե թուրքերի, վրացիների կամ ադրբեջանցիների պահանջով, այլ մեր ցանկությամբ... Մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ անվտանգության համար...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ կայքից

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 894 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0