Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 24-ից. նախարարություն
19:11
Դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 24-ից. նախարարություն

 ՀՀ կրթության  և գիտության     նախարարությունը հայտնում է որ,  հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական  պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:  Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ:

Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0