Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Դուբայի օլիգարխներից մեկը մոտ 9 մլն դոլար է վճարել «գոլդ» ավտոհամարանիշի համար (լուսանկար)
13:31
Դուբայի օլիգարխներից մեկը մոտ 9 մլն դոլար է վճարել «գոլդ» ավտոհամարանիշի համար (լուսանկար)

  Դուբայի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ ծագումով հնդիկ գործարար Ռաջ Սահնին, հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ օրերս կատարած թանկարժեք գնման պատճառով:

    Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում անելով Al Arabiya-ն, RSG International ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Սահնին աճուրդով ձեռք է բերել Դուբայի ամենազիլ ավտոպետհամարանիշը (D5)՝ վճարելով 8.98 մլն դոլար:

     Հայտնի է, որ համարանիշն արդեն փակցվել է օլիգարխի ճերմակ Rolls Roys մեքենային:

     Սահնին պատմել է, որ շատ է սիրում 5 թիվը, քանի որ այն միշտ հաջողություն է բերել իրեն:

    Աղբյուրը հավելում է, որ աճուրդի ժամանակ գործարարը գնել է մեկ այլ «գոլդ» ավտոհամարանիշ՝ դրա համար վճարելով 272.000 դոլար:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0