Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 9 » Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում
21:24
Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում

       ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում, որտեղ ունի ավելի քան 13 մլն հետևորդ:

    «Ինչպիսի գեղեցիկ և կարևոր երեկո է: Մոռացված տղամարդիկ և կանայք այլևս երբեք չեն մոռացվի: Մենք բոլորս կմիավորվենք, ինչպես երբևէ»,- սոցցանցում գրառել է հանրապետական գործիչը: Այս մասին գրում է tert.am-ը։

       Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Դոնալդ Թրամփի խորհրդականներն արգելափակել են թեկնածուի հասանելիությունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգին, քանի որ էքսցենտրիկ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է իր միկրոբլոգը քաղաքական մրցակիցների վրա «ցեխ շպրտելու» համար, ինչպես նաև դրա միջոցով մի շարք հարցերի շուրջ իր հակասական տեսակետներն է հայտնում ընտրողներին:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0