Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Դոլարն արժեզրկվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտն՝ արժևորվել
21:28
Դոլարն արժեզրկվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտն՝ արժևորվել

   Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 7-ին կազմել է 474.57 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով:

   Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

     Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.32 դրամ՝ աճելով 3.35 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 634.17 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 1.00 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 7-ին կազմել է 7.37 դրամ` նախորդ օրվա համեմատ աճը 0.04 դրամ է:

    Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 299.05 դրամ, ոսկի՝ 20,403.46 դրամ, պլատին` 16,585.2 դրամ։

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 792 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0