Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » Դեռ 5 օր էլ տաք և չոր եղանակը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
11:53
Դեռ 5 օր էլ տաք և չոր եղանակը կպահպանվի. Գագիկ Սուրենյան

 «Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին: Միայն վաղը կնկատվի թույլ ամպամածություն, որը սակայն չի ազդի բարձր ջերմային ֆոնի վրա: Մյուս օրերին հանրապետության բոլոր մարզերում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:

  Ամենատաք օրերը կլինեն հոկտեմբերի 6-9-ին, երբ Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը առանձին հատվածներում կհասնի +30, Արարատյան դաշտում և Երևանում +28...+29: Օդի ջերմաստիճանը բարձր կլինի նաև լեռնային մարզերում, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +20...+25 աստիճան տաքություն:»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 169 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0