Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 8 » Դեպի Մեխիկո թռչող ուղևորներն ինքնաթիռում օձ են հայտնաբերել (տեսանյութ)
11:48
Դեպի Մեխիկո թռչող ուղևորներն ինքնաթիռում օձ են հայտնաբերել (տեսանյութ)

  Մեքսիկական Aeromexico ավիաընկերության ինքնաթիռներից մեկում թռիչքի ժամանակ մոտ 1 մ երկարությամբ օձ է հայտնաբերվել:

   Ինչպես հայտնում է Associated Press-ը, Տորեոնից դեպի մայրաքաղաք Մեխիկո թռչող ուղևորները սողունին նկատել են, երբ այն դուրս է եկել առաստաղի մոտ գտնվող ուղեբեռային հատվածից՝ վերևից ընկնելով գետնին:

     Աղբյուրը նկատում է, որ սկզբում օձի չսպասված հայտնությունը խուճապային իրավիճակ է ստեղծել օդում գտնվող ուղևորների շրջանում, սակայն նրանք, արագ կողմնորոշվելով, ծածկոցի միջոցով բռնել են սողունին:

     Մինչդեռ օդաչուն, ելնելով ստեղծված իրավիճակից, արտակարգ վայրէջք է կատարել, ինչից հետո սողունին հանձնել են անասնաբույժներին:

      Այժմ Aeromexico-ն պետք է պարզի, թե սողունն ինչպես էր հայտնվել օդանավում:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 606 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0