Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 22 » «Դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը»․ Գագիկ Սուրենյան
11:11
«Դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը»․ Գագիկ Սուրենյան

      «ՈՒշադրություն

 Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում:

  Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

      Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: Նշված ժամանակահատվածում հորդրում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 386 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0