Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » Դեկտեմբերի 15-ին կիրականացվի Գյումրի–Մոսկվա առաջին չվերթը
12:11
Դեկտեմբերի 15-ին կիրականացվի Գյումրի–Մոսկվա առաջին չվերթը

   «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի երկկողմ չվերթների իրականացումը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան և հակառակ ուղղությամբ:

     Ինչպես տեղեկացնում է «Պոբեդա» ընկերության պաշտոնական կայքը, դեկտեմբերի 15-ին «Վնուկովոյից» Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթի տոմսն արժի 998 ռուբլի (մոտ 7000 դրամ), գործում են նաև «Պրեմիում» և «Պլյուս» փաթեթներ, որոնք համապատասխանաբար արժեն 5998 (մոտ 44 700 դրամ) և 2097 ռուբլի (մոտ 15 600 դրամ):

       Դեկտեմբերի 18-ին իրականացվելիք Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսը ևս արժի 998 ռուբլի, «Պրեմիում» և «Պլյուս» փաթեթների համար ևս սակագինը նույն է:

        Գյումրի-Մոսկվա չվերթների վերաբերյալ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Tert.am-ի հետ զրույցում հայտնել են, որ պատրաստվում են առաջին թռիչքին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին. «Այլ մանրամասների, տոմսերի վաճառքի քանակի վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք: Գործարքներն իրականացնում է ընկերությունը»:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 2801 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0