Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 29 » Դատապարտյալին առաքված պահարանում հայտնաբերվել է 39 շիշ կոնյակ, 24 շիշ գինի, 53 շիշ հոնի օղի և 6 շիշ ծիրանի օղի (Լուսանկարներ)
11:41
Դատապարտյալին առաքված պահարանում հայտնաբերվել է 39 շիշ կոնյակ, 24 շիշ գինի, 53 շիշ հոնի օղի և 6 շիշ ծիրանի օղի (Լուսանկարներ)

    Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ. տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ. տարողությամբ և երկու հատ 0,33լ. տարողությամբ գարեջուր:

     Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակն առգրավվել է:

     Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 832 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0