Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Չինաստանում ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը հարձակվել է մի տղամարդու վրա
17:00
Չինաստանում ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը հարձակվել է մի տղամարդու վրա

     Չինական Շենչժեն քաղաքում կայացած China Hi-Tech Fair (CHTF) ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը վնասել է մի տղամարդու, հաղորդում է Lenta.ru-ն:

      Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնականում 4-12 տարեկան երեխաների ուսուցման նպատակով ստեղծված մեքենայի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Ռոբոտը կոտրել է ապակե ստենդի մի մասը, ինչից հետո «հարձակվել» է իր կողքով անցնող ցուցահանդեսի այցելուի վրա: Ոտքի վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

      Նշվում է, որ միջադեպի պատճառը դեռևս չի պարզվել:

   Սպիտակ գույնի ռոբոտը գրաֆիկական դիսփլեյ ունի, որի վրա արտապատկերվում է հույզեր արտահայտող դեմք:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0