Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 27 » BMW 730Ld-ն ճանաչվել է վարորդների համար լավագույն մեքենա
12:06
BMW 730Ld-ն ճանաչվել է վարորդների համար լավագույն մեքենա

    Բրիտանական Professional Driver ամսագրի վարկածով՝ վարձու վարորդների համար տարվա լավագույն մեքենա է ճանաչվել BMW 730Ld սեդանը, հայտնում է motor.ru-ն՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այս կոչմանն էր արժանացել Range Rover Portfolio SDV8 մոդելը:

    Աղբյուրը մանրամասնում է, որ հաղթողին ընտրել է 80 հոգուց բաղկացած խստապահանջ ժյուրին, որի շարքում եղել են պրոֆեսիոնալ վարձու վարորդներ, ավտոլրագրողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

    Հայտնի է, որ ժյուրիի անդամների ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տվել է BMW 730Ld մեքենային:

   Նշվում է, որ բացի այդ ժյուրին նաև ընտրել է Professional Driver-ի վարկածով տարվա լավագույն մեքենան, որի կոչմանն է արժանացել BMW 7-Series-ը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 222 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0