Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում
19:48
Բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում

     Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում, իսկ ամբողջ ՀՀ բուհ ընդունվող դիմորդների թվի կրճատում, որը տարեցտարի ոչ թե պակասում է այլ՝ աճում, այն էլ մեծ թվերի տեսքով։ Այդ հարցի պատասխանը գալիս է մի շարք պատճառներից։

      Հիշենք, որ դպրոցում լավ սովորող ցանկացած երեխա ուզում է ստանալ կրթություն, ունենալ բարձր պարգևներ և հասնել մեծ արդյունքների։

     Ամեն տարի կրթության և գիտության նախարարությունը հրապարակավ հաղորդում է, որ ուսանողների թիվը կրճատվում է, բայց երբեք այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Կարծում եմ, որ բոլորիս էլ պատճառները շատ պարզ են․ նախ վարձերի անհամաչափ բարձր շեմը, ուսանողները վճարում են մատուցվող ծառայությունների դիմաց ավելին քան մատուցվում է, տալիս են սահմանափակ գիտելիքներ և ոչ պրակտիկ մոտեցում առարկային։

    Պատճառները ԲՈՒՀ չընդունվելու շատ են։ Թվարկեմ ավելի արտահայտավծները․ համաքաղաքացիների վատ սոցիալական պայմանները, ավագ դպրոցների չարդարացված լինելը։ Մյուս կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ թերանում են իրենց մասնագիտական վերաուսուցման ծրագրով։ Կան մասնագիտություններ, որոնց ծրագրային բազաններում վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կատարվել ։

     Նաև խնդիր ունենք պրոֆեսորադասախոսական կազմի հետ, չունենք երիտասարդ կադրեր, դասավանդում են համալսարաններում միջին տարիքից բարձր անձինք։ Ճիշտ է, մենք ընտրել ենք բոլոնիայի ծրագիրը, բայց մենք պարզապես ընտրել ենք, իսկ դրա գործարկումը մինչև հիմա էլ բոլորիս համար մութ է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է վերանայվի մասնագիտությանը ուղղված մասնագիտական առարկանների ընդլայնվածությունը, ժամաքանակների բաշխումը և այլ ու այլ շատ մոտեցումներ, պետք է համապատասխանեցնել ծրագրային նյութերը արդի ժամանակահատվածի հետ։ Կարծում եմ, որ վերոնշյալ խնդիրներին, եթե մի փոքր ուշադիր լինեն և կատարեն վարձավճարների իջեցում, լինեն խրախուսումներ, համալսարանի կողմից պարգևավճարներ, աշխատանքի գնահատում և ճիշտ կառավարման կազմակերպում, ապա ամեն բան իր հունով կգնա և ոչ մեկ ոչ մի տեղից չի բողոքի։

Հեղ․՝ Մանուկ Սահակյան (ֆբ գտատեր)

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 253 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1