Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Բանակին հիմա ավելի շատ եմ օգնելու. Սամվել Ալեքսանյան
17:17
Բանակին հիմա ավելի շատ եմ օգնելու. Սամվել Ալեքսանյան

    Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու օրինագծի ընդունումից հետո բանակին  ավելի շատ եմ օգնելու: ԱԺ–ում այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

    «Մեր էրեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»,-ասաց նա:

    Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով բանակում չարաշահումների և թալանի  վերաբերյալ հարցերին նշեց, որ ինքն այդ գործերի հետ կապ չունի և իրեն չէ, որ պետք է հարցը տրվի:

      «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ո՛չ գիտեմ` թալանել են, ո՛չ գիտեմ` չեն թալանել»:

  Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել մենաշնորհների  վերաբերյալ հարցերին: «Վերջացրո՛ւ, արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»,- լրագրողին ասաց պատգամավորը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0