Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 20 » Ազգային պարի տոն՝ «Շիրակի էսքիզներ»-ում (Ֆոտոշարք)
20:07
Ազգային պարի տոն՝ «Շիրակի էսքիզներ»-ում (Ֆոտոշարք)

    Նոյեմբերի 19-ին կայացավ «Շիրակի էսքիզներ» պարային հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցութային փուլը: Հանրապետության 10 համայնքից Գյումրի ժամանած 15 պարային համույթները ազգային պարերի կատարումներով լավագույնի կոչմանն արժանանալու համար պայքարեցին 3 տարիքային խմբերում:

     Ի տարբերություն առաջին եթերաշրջանի՝ «Շիրակի էսքիզներ»-ն այս անգամ հանրապետական էր, բայց նույն նպատակով ու առաքելությամբ. բացահայտել Հայաստանում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին ու նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը՝ այդ նպատակին ծառայեցնելով հեռուստատեսության հնարավորությունները:

   ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանի նախագահությամբ աշխատող ժյուրին գնահատեց մասնակից համույթների բեմադրությունը, հագուստի և երաժշտության ընտրությունն ու կատարողական վարպետությունը: Մրցանակային երեք տեղերը բաշխվեցին Ստեփանավանից, Երևանից, Չարենցավանից, Ամասիա եւ Սոլակ համայնքներից Գյումրի ժամանած պարային համույթների միջև: Ու թեև մասնագիտական ժյուրին մասնակից համույթներից և ոչ մեկին չշնորհեց  «Գրան Պրի» մրցանակ, բայց փառատոնի ստեղծագործական կազմը որոշեց, որ դեկտեմբերի 11-ին դրամատիկական թատրոնի դահլիճում կայանալիք գալա համերգին նախագծի փարձագետների ղեկավարած պարային համույթներին կմիանա նաեւ Երևանի Դիսնեյ արվեստի դպրոցի «Արարատ» պարային համույթը՝ մեկ կատարմամբ:

     Նշենք նաև, որ «Շիրակի էսքիզներ»-ի երկրորդ եթերաշրջանի գալա-համերգը նվիրված է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին. նախագծի ստեղծագործական կազմի պահանջով մասնակից համույթները որպես պարտադիր կատարում համերգին կներկայացնեն մեկ բեմադրություն՝ ավետիսյանական երաժշտությամբ:

Հեղ․՝ Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ Լիլիթ Թովմասյանի

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 1863 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0