Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 11 » Այսուհետ Մշակույթին մայրաքաղաքի փողոցները կզարդարեն «ասմունքող» ցուցանակները (Ֆոտեշարք)
23:38
Այսուհետ Մշակույթին մայրաքաղաքի փողոցները կզարդարեն «ասմունքող» ցուցանակները (Ֆոտեշարք)

 Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ և գյումրեցի երիտասարդ կամավորների աջակցությամբ Պարույր Սևակ փողոցի տարբեր շենքերի պատերին փակցվել են Սևակի ստեղծագործություններից հատվածներ:

      «Որոշեցինք Գյումրու փողոցները ոչ միան գեղեցկացնել` այլ նաև նոր շունչ հաղորդել: Հետո անցորդները ոչ միայն կճանաչեն փողոցները, հեշտ գտնեն հասցեները, այլ նաև հնարավորություն ունենան ծանոթանալ բանաստեղծների ստեղծագործություններին, իսկ ովքեր գիտեն՝ վերհիշելու հնարավորություն ունենան»,- մեզ հետ զրույցում ասաց Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի պատասխանատու Արսեն Վարդանյանը:

  Գաղափարը քննարկվել է  Գյումրու քաղաքապետարանում և  հավանության է արժանացել: Քաղաքաշինական խորհրդի հետ քննարկվել են մի քանի տարբերակներ, սակայն ցուցանակների փակցման համար ընտրվել է  կոնկրետ Պ. Սևակ փողոցը:

          «Ողջ ֆինանսական ծախսերը հոգացել է Civil Voice ՀԿ Գյումրու մասնաճյուղը: Այլ փողոցներ գեղեցկացնելու և նմանատիպ պաստառների տեսքով հասցեավորման գործընթացը քննարկման փուլում է»- ասում է Արսեն Վարդանյանը:

  Նախաձեռնությունն իր տեսակով առանձնահատուկ է և նորություն գյումրեցիների համար.

          «Անցորդներից շատերը մոտենում էին հարց ու փորձ անում, հետո իմանալուց հետո ողջունում էին այս նախաձեռնությունը: Միայն դրական արձագանքներ են փոխանցել և ոգևորել: Հոսանքի հնարավորություն բնակիչներից էինք խնդրում՝ մեծ սիրով տրամադրում էին»- պատմում է Արսենը: 

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ Արսեն Վարդանյանի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1508 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0