Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 15 » Այսօր Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
20:14
Այսօր Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

    Տեսչական բարեփոխումները պետք է դիտարկել պետական ապարատի ավելի մոբիլ և աշխատունակ դարձնելու և Կառավարության կողմից նախաձեռնած ընդհանուր բարեփոխումների համատեքստում:

  Այսօր Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

    Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման հարցը հավանություն է ստացել խորհրդի անդամների կողմից:

    Այդ լուծարումը իրականացվելու է պետական մարմինների ընդհանուր օպտիմալացման ծրագրի շրջանականերում: Այժմ պետք է տեսչության գործառույթների ճիշտ վերաբաշխում կատարվի, որպեսզի այդ լուծարումը չխոչընդոտի նախարարության բնականոն աշխատանքին:

     Տեսչական բարեփոխումները չեն սահմանափակվում 1-2 դեպքով, դրանք կրում են պարբերական բնույթ: Կառավարության նախորդ նիստում գործադիրի ղեկավարը հանձնարարել է Արդարադատության նախարարին ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվելու են նախա րարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները:

  Օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները վերապահվելու են ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի արդեն վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը:

       Նման մոտեցումները անհրաժեշտ են պետական մարմինները ավելի մոբիլ դարձնելու համար:

     Օրինակ այս որոշումով, ծագած խնդիրներին արագ արձագանքման ավելի մեծ հնարավորություն է տրվում, քանի որ առանձնացված ստորաբաժանման գործառույթները փոխանցվում են կենտորնական ապարատում գործող վերահսկողության ծառայությանը:

Հեղ․ Միքայել Գրիգորյան

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 78 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0