Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 16 » Այսօր առավոտյան զինվոր է սպանվել. ՔԿ
17:18
Այսօր առավոտյան զինվոր է սպանվել. ՔԿ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար  նշանակվել փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները եւ թե ում  է եղել այն ամրակցված։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։

 

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 956 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0