Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Այսօր Apple-ը կներկայացնի 7-րդ սերնդի iPhone-ը (Տեսանյութ)
18:35
Այսօր Apple-ը կներկայացնի 7-րդ սերնդի iPhone-ը (Տեսանյութ)

     Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել 7-րդ սերնդի iPhone-ը, ինչին ամբողջ աշխարհում անհամբեր սպասում են Apple-ի միլիոնավոր երկրպագուներ: Գրում է tert.am-ը:

     Ինչպես նշում է vedomosti.ru-ն, TechCrunch, The Verge և CNET կայքերը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնում են, որ այսօր ներկայացվելու են iPhone 7, iPhone 7 Plus սմարթֆոնները, Apple Watch 2 սմարթվոչը, iOS 10, MacOS Sierra օպերացիոն համակարգերն ու, հնարավոր է, MacBook PRO նոութբուքը:

      Բնականաբար, շնորհանդեսի «մեխը» լինելու է iPhone 7-ը, որի տեխնիկական բնութագրին ավելի վաղ անդրադարձել էր Tert.am-ը: Հայտնի է, որ նոր iPhone-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև:

    Մոդելները կունենան 32, 128 և 256 Գբ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը  կլինի 2 Գբ: Սակայն iPhone 7 Plus-ի դեպքում այդ ցուցանիշը կհասնի 3 Գբ-ի:

    Բացի այդ, կբարելավվեն սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախոսը կլինի ջրակայուն, կզրկվի ականջակալների միացման համար նախատեսված անցքից:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 824 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0