Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 26 » Այո, ես բռնապետ եմ. Էրդողանը Եվրախորհրդարանի որոշման մասին
12:17
Այո, ես բռնապետ եմ. Էրդողանը Եվրախորհրդարանի որոշման մասին

      Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշման ընդունմանը, հայտարարել է, որ նա բռնապետ է հենց նման մտածողության դեմ, իսկ «արդար ու անկեղծների դեմ՝ ողորմած»: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

        «Հավաքվել են մի 30-40 հոգի: Բանակցությունների սառեցման մասին որոշում են ընդունել: Նայում եմ՝ այս որոշմանը դեմ քվեարկածները 36 հոգի են (37 հոգի- Tert.am): Կողմ քվեարկածները՝ մաշշալահ (աչքով չտանք), շատ ավելին են: Տեսեք, այ որ ինձ բռնապետ էին ասում, ահա այսպիսի մտածողության դեմ ես իսկապես բռնապետ եմ, այո, իսկ արդար ու անկեղծների դեմ՝ ողորմած»,- հայտարարել է Էրդողանը:

       Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով Եվրախորդարանը ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։ Նման որոշման ընդունման պատճառ են հանդիսացել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո տիրող անկայուն իրավիճակը, բազմաթիվ բռնություններն ու անօրենությունները:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 269 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0