Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 23 » Այն ժամանակ էլ բարդակ վիճակ չէր. Ռուստամ Գասպարյանը` դիրքերի վերակահավորման մասին
21:03
Այն ժամանակ էլ բարդակ վիճակ չէր. Ռուստամ Գասպարյանը` դիրքերի վերակահավորման մասին

     Արցախում մարտական դիրքերի ամբողջական վերակահավորման աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը` նշելով, որ իրենք մշտապես կապի մեջ են Պաշտպանության բանակի հետ և պարբերաբար մեկնում են դիրքեր` աշխատանքներին ծանոթանալու:

   «Դիրքերը համալրվել են և ժամանակակից դիտարկման սարքերով, և գիշերային տեսանելիության սարքերով, ինժեներական աշխատանքներ են կատարվում: Դեռևս ընթացքի մեջ են այդ բոլոր աշխատանքները»,- ասել է Ռուստամ Գասպարյանը:

    Ազատամարտիկը կատարվող աշխատանքներն ուշացած չի համարում: Կայքի փոխանցմամբ վերակահավորման և վերազինման լայնածավալ աշխատանքները սկսվել են ապրիլյան պատերազմից հետո. «Երբեք ուշացած չի լինում, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, այն ժամանակ էլ ինչ-որ բարդակ վիճակ չէր, գնալով զարգացնում են, աստիճանաբար դարձնում են ավել լավը»:

     Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վերակահավորվել ու վերազինման աշխատանքներ են իրականացվել շփման գծի բոլոր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերում՝ հատկապես այն դիրքերում, որոնք տուժել են ապրիլյան պատերազմի օրերին։

    Աշխատանքներն իրականացվել են ապրիլյան պատերազմից հետո կառավարության հատուկ հաշվեհամարին և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով հանգանակված գումարներով: Հուլիսի 1-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 4 մլրդ 562 մլն 175 հազար 600 դրամ: Ըստ Կառավարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597 մլն 826 հազար դրամ, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736 մլն 529 հազար 100 դրամ, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356 մլն 452 հազար 800 դրամ, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198 մլն 859 հազար 700 դրամ, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532 մլն 372 հազար 100 դրամ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0