Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Ավտոբուսի վթարից զոհված Յուրա Պողոսյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան
21:10
Ավտոբուսի վթարից զոհված Յուրա Պողոսյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան

Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից զոհված Կարեն (Յուրա) Պողոսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան:Նրա աճյունը Հայաստան է տեղափոխվել նույն օդանավով, որով որ տեղափոխվել են 26 ուղեւորները: Աճյունը օդանավակայանից տեղափոխվել է դիահերձարան:

Ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի՝ Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ ՀՀ 4 քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի «Շտապօգնության» կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը համապատասխանաբար գնահատվում է ծանր եւ միջին ծանրության :

 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 822 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0