Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 15 » Աշխարհի հնագույն գինեգործարանը` 6100 տարվա պատմությամբ, հայտնաբերվել է Հայաստանի քարանձավում
21:33
Աշխարհի հնագույն գինեգործարանը` 6100 տարվա պատմությամբ, հայտնաբերվել է Հայաստանի քարանձավում

Գինին մարդկային կյանքի, մշակույթի, սննդակարգի մի մասն է եղել դեռևս անհիշելի ժամանակներից, իսկ Հին Հունաստանում գինին գովերգում էին պոետներն ու երաժիշտները:Գինին գոյություն ունի ավելի վաղ ժամանակներից, քան հայտնի է պատմությանը: Աստվածային ըմպելիքը կարող է գոյություն ունեցած լինել անգամ 20 մլն տարի առաջ, քանի որ խմորիչների թթվեցումը ի հայտ է եկել պտղատու բույսերի զարգացմանը զուգահեռ:

Այս մասին գրում է Horizon Weekly-ն` մեջբերելով  Vintage News-ում հրապարկված հոդվածը, որում խոսվում է աշխարհի հնագույն գինեգործարանի մասին, որը հայտնաբերվել է Հայաստանի լեռնային քարանձավներում:

Գիտնականների միջազգային թիմը քարանձավում ուսումնասիրություններ կատարելիս հայտնաբերել է ըմպանակ, խաղողի ճզմիչ մեքենա, գավաթ և խմորման տարաներ է հայտնաբերել, որոնք 6100 տարվա պատմություն ունեն: Խոսքը Արենիի քարանձավում կատարված հայտնագործության մասին:Գինու օգտագործման առավել վաղ ժամանակների ապացույցներ էլ են հայտնաբերվել, սակայն Արենիում գտնված իրերը վկայում են լիարժեք գինեգործական մշակույթի մասին:

Նյութի աղբյուր՝ tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0