Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 30 » Արթիկում ավտոտնակներ են այրվել
12:19
Արթիկում ավտոտնակներ են այրվել

   ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆի գրասենյակի մոտակայքում այրվում են ավտոտնակներ։

   Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «Արթիկ-Տուֆ» ՓԲԸ-ին պատկանող ավտոկայանատեղիում այրվում է «ԿՎԶ» մակնիշի առանց պ/հ չշահագործվող ավտոբուսի շարժիչը և սրահն ամբողջությամբ մոտ 8 ք.մ:

     Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.12-ին:  

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0