Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Արթիկում 79-ամյա կինը մահացել է ատամնաբույժի աթոռին
18:32
Արթիկում 79-ամյա կինը մահացել է ատամնաբույժի աթոռին

       Արթիկում 79-ամյա կինը մահացել է ատամնաբույժի աթոռին

 Արթիկի մասնավոր ատամնաբուժարաններից մեկում երեկ ատամնաբույժի աթոռին մահացել է 79-ամյա Ասյա Ասլանյանը:

           Վերջինս Գեղանիստ համայնքի բնակիչ է։ Համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջինս ունեցել է սիրտ-թոքային անբավարարություն:

     «Ատամը քաշելու ժամանակ սիրտը կանգնել է։ Բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն»,- մանրամասնեց Գեղանիստի գյուղապետը:

       Կինը, ըստ նրա, ատամնաբույժի մոտ գնացել էր հարսի ու թոռան հետ:

     Հարցին, թե այդ անձը նորմա՞լ ատամնաբույժ է, գյուղապետն ասաց.«Ես տենց լավ չեմ ճանաչում, բայց երկար տարիներ աշխատող ատամնաբույժ է»,-ասել է նա:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0