Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Արշակի անժամանակ մահը, ցնցել է Գյումրին. Մարտուն Գրիգորյան
18:11
Արշակի անժամանակ մահը, ցնցել է Գյումրին. Մարտուն Գրիգորյան

   «Մեր ավագ ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը՝ Արշակի անժամանակ մահը, ցնցել է Գյումրին։ Հասուն տարիքի, բարոյական բարձր նկարագրի տեր մարդու անդառնալի կորուստը մեծագույն վիշտ է պատճառել ոչ միայն հարգված ու ճանաչված ընտանիքին, այլև մեզ բոլորիս։

      Անկեղծ ցավակցություններս հայտնելով Գրիգորյանների ընտանիքին, խնդրում ու հորդորում եմ բոլորին պատահածը միտումնավոր չդարձնել շահարկումների առարկա, դեպքը չկապել քաղաքական պրոցեսների հետ՝ հարգելով երիտասարդի հիշատակը և տարրական բարոյական նորմերը»,- իր ֆեյսբուկյան էջում գրել է Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 6406 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0