Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 26 » Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին վթարից տուժած ռուս կապիտանը հիվանդանոցում մահացել է
17:27
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին վթարից տուժած ռուս կապիտանը հիվանդանոցում մահացել է

   Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն անգիտակից վիճակում տեղափոխված ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

     Հիշեցնենք, որ 25.08.2016թ. ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:

   Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում  մահացել էր ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը:

    Այս առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0