Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը
15:57
Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը

   ՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 7-ին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արման Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գավառի ավագանու անդամ Պարգև Հակոբյանը:

  Արմեն Ղանդիլյանը ընտանիքի միակ զավակն էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:

    Հիշեցնենք, որ 1997թ. ծնված Արման Ղադիլյանը մահացել էր ժամը 01:30-ի սահմանում` ձախ այտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման  Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0