Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 14 » ARATTA-ի 50 օրը կամ ազգայինը մոդայիկ է… (Լուսանկարներ)
21:56
ARATTA-ի 50 օրը կամ ազգայինը մոդայիկ է… (Լուսանկարներ)

    Գյումրեցի երիտասարդներից կազմված ARATTA խումբը  ինչպես և խոստացել էր ժամանակավոր դադարից հետո ասպարեզ վերադարձավ նոր եռանդով ու ծրագրերով. արդյունքում՝ 5 համերգ վերջին 50 օրերի ընթացքում՝ ակումբներից մինչև հանրապետական նշանակության միջոցառումներ:

 Համաշխարհային հարթակում հայտնի խմբերի հետ համեմատությամբ ցուցանիշն, անշուշտ, կարող է պակաս տպավորիչ թվալ, բայց ARATT-ում վստահեցնում են՝ կարևորը սկիզբն է ու ամեն ինչ դեռ առջում է:

     Իսկ նոր սկիզբը հարաբերական դադարից հետո ARATTA-ն սկսում է պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանի հետ համագործակցությամբ. առաջին համերգը հարազատ քաղաքում էր՝ Գյումրու օր տոնակատարության շրջանակներում. Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում տեղի ունեցած մարդաշատ, երիտասարդական ու էներգետիկ համերգից ARATTA-ն բացեց նաև Գյումրի ռոք-ֆեստ-2016-ը:

       Խմբի կարևորագույն ելույթներից պետք է համարել մասնակցությունը Yerevan Jazz fest-2016-ին, որից հետո ARATTA-ին լսեց նաև մայրաքաղաքի ունկնդիրը՝ նախ Calumet, ապա  Kami ակումբներում, որտեղ հանդիսատեսի շարքում էր նաև աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը:

    Երիտասարդական շաբաթն Հայաստանում ևս սկսվեց երիտասարդ ARATTA-ի կատարումներով. նոյեմբերի 10-ին Գյումրու Սև բերդ համալիրում Ռեինկարնացիա խմբի մասնակցությամբ կազմակերպված համերգը, նվիրված երիտասարդների համաշխարհային օրվան, բացեց  ARATTA-ն: 

      ARATTA-ի տղաներն ամփոփելով արվածը խոստանում են՝ հաջորդ 50 օրը պակաս հագեցած չի լինելու մեծ ու փոքր համերգային երեկոներով՝ նպատակով ապացուցել, որ ազգայինը նաև մոդայիկ է…

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 852 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0