Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 12 » Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ. Գագիկ Սուրենյան
10:33
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ. Գագիկ Սուրենյան

    Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում:

    Սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

     Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը:

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Սուրենյանի ֆբ էջ

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 657 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0