Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 6 » Առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
18:01
Առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

   ԱԻՆ-ը  տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 8-9-ին կբարձրանա 1-2 աստիճանով։

  Իսկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուկյան էջում գրում է, որ Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 628 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0