Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Առաջադեմ զինատեսակներ, որոնք կիրառվում են ռուսական բանակում (ֆոտոշարք)
22:16
Առաջադեմ զինատեսակներ, որոնք կիրառվում են ռուսական բանակում (ֆոտոշարք)

        Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում վերջին մի քանի տարում ստեղծված լարվածության ֆոնին Business Insider-ը որոշել է ներկայացնել ռուսական բանակի ներուժն ու ռազմական հնարավորություններն ապահովող սպառազինումը:

            Ինչպես աղբյուրը հայտնում է, Պուտինը Ռուսաստանը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել 2012-ին նախագահի վերընտրվելուց հետո: ՌԴ-ն 2015-ին ուներ աշխարհում 4-րդ ամենամեծ ռազմական բյուջեն` 66.4 մլրդ դոլար ծավալով: Երկիրն ունի 845 000-անոց զորք, 22 550 տանկ և 1399 մարտական ինքնաթիռ:

      Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի առավել հզոր ռազմական տեխնիկայի մի քանի նմուշներ:

1.Օդային բարձիկով հրթիռանավ, որն ունի 68 նավաստուց բաղկացած անձնակազմ և զարգացնում է 100կմ/ժամ արագություն:

2.Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիր, որի սպառազինումն արդյունավետ է գործում ինքնաթիռնորի, ուղղաթիռների, բալիստիկ հրթիռների և թևավոր հրթիռների դեմ:

3.Գործնականում անտեսանելի սուզանավ։ Դիզայներների խոսքով` սուզանավի տեխնոլոգիան այն անտեսանելի է դարձնում ջրում գտնվելիս:

4.«Միգ-35» բազմանպատակային կործանիչ, որն արդյունավետ է «օդ-օդ» հրթիռային մարտերի և վերգետնյա հարվածներ իրականացնելու համար:

5.ԲՈՒԿ-2 հրթիռային համակարգ, որի հրթիռները կարող են հասնել 14 000 մետր բարձրության:

6.ՌՍ-24 ջերմամիջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգ:

7.«Ռուսական Կոնկորդ» անվանվող Տու-160 օդանավը, որն ամենամեծ գերձայնային մարտական ինքնաթիռն է աշխարհում:

8.Տ-90 առաջադեմ մարտական տանկը, որի հիմնական զենքը 125 մմ տրամաչափով հրացանն է, որը հակատանկային հատկություններ ունի:

9.Ռուսական Մի-28 հարվածային ուղղաթիռը, որը կարող է 4 հակատանկային հրթիռներ տեղափոխել:

10.Ս-300 հեռահար հրթիռային համակարգ, որը կարող է միաժամանակ 6 ինքանթիռ խոցել:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0