Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 2 » Արևմուտքը մտադիր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ստանիսլավ Տարասով
19:48
Արևմուտքը մտադիր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ստանիսլավ Տարասով

    Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանից արված հայտարարությունները պատահական չեն: Tert.am-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով վերջինս չէր բացառել ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությունը։

     «Մոսկվայում լուրեր շրջանառվում են, որ Ադրբեջանը ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, բայց Ղարաբաղի հետ մասին: Հասկանալով, որ սա հնարավոր չէ, քանի որ ԵՏԱՄ անդամ է նաև Հայաստանը, Ադրբեջանն առաջարկում է ժամանակավորապես Ռուսաստանի վերահսկողությանը հանձնել Ղարաբաղը ու սառեցնել զարգացումը, որովհետև կան լուրեր, որ Արևմուտքը մտադիր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- նշել է Ստանիսլավ Տարասովը:

    Քաղաքագետը նկատել է, թե Արևմուտքը խաղում է, ցանկանում է իբրև թե ճանաչել ԼՂ անկախությունը և որպեսզի Ղարաբաղը Արևմուտքին բաժին չհասնի, Ռուսաստանին է առաջարկվում վերահսկել իրավիճակը:

       «Բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանը չի զիջի Ղարաբաղը, որքան էլ Ադրբեջանը ցանկանա»,- նշել է Ստանիսլավ Տարասովը:

       Հարցին՝ թե կհամաձայնի՞ արդյոք Ռուսաստանը ժամանակավորապես վերահսկողության տակ առնել Ղարաբաղը, քաղաքագետը պատասխանել է, թե «Ադրբեջանը ելքեր չի տեսնում, ինքն իրեն փակուղում է դրել, ո՛չ ուզում է, որ Արևմուտքը ճանաչի ԼՂ անկախությունը, ո՛չ էլ ցանկանում է հրաժարվել մտքից Ղարաբաղը հետ բերելու մասին, դրա համար էլ դիմում է Մոսկվային»:

          «Բայց Ռուսաստանն այլ մոտեցում ունի այս հարցի նկատմամբ: Ներկայումս ՌԴ-ն հավասարապես իրեն հեռու է պահում թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, որովհետև պատերազմում է Մերձավոր Արևելքում ու դեռ երկար է պատերազմելու: Բայց մի բան հստակ է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանի սահմաններում պատերազմ լինի: Ուստի Մոսկվան ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա, որ զիջումներ անի»,– ասել ՝ նա՝ ավելացնելով, որ խնդրի լուծումը տակտիկայի ու ժամանակի հարց է․ եզրափակում է կայքը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0