Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից
18:43
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից

  Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից:  Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը:

  «Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշել է նախարարը:

      Լևոն Մկրտչյանը նաև հայտնել է, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:

    ԿԳ նախարարը նշել է նաև, որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:

      Այսպես՝  բանակից զորացրված այն ուսանողները, որոնց զինգրքույկում կա ապրիլյան պատերազմին մասնակցության գրառում, ապա նրանք ստանում են ուսման վարձի զեղչ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 183 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0