Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 21 » Անկախ Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է. ուղիղ միացում Հանրապետության հրապարակից
11:14
Անկախ Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է. ուղիղ միացում Հանրապետության հրապարակից

   Հայաստանի  Հանրապետությունն այսօր նշում է անկախության 25-­րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով:

  Հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» :  Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը։

     Դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքները չամփոփված` մարդիկ դուրս էին եկել փողոց և նշում էին իրադարձությունը:

  Սեպտեմբերի 21-ին` կայացած ընտրություններից երկու օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 94,39%-ն: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` 0,46 տոկոսը:

  Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից:

  Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

    Ռազմական շքերթի և Անկախության տոնի այլ միջոցառումները ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 222 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0