Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 7 » Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակում՝ այլ ժամկետներ և այլ վճարներ
18:38
Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակում՝ այլ ժամկետներ և այլ վճարներ

    Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում իրավասու մարմնին դիմելիս նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, իսկ հին նմուշի անձնագրի համար՝ 5-րդ աշխատանքային օրը (ոչ կորստյան հիմքով):

            ՀՀ օրենսդրության համաձայն նույնականացման քարտի և անձնագրի փոխանակման հիմքերից մեկը անհատական տվյալների փոփոխությունն է (օրինակ, անուն, ազգանուն, հայրանուն):

    Քաղաքացին ինքն է ներկայացնում անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթը (տրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից):

     Եթե ներկայացվող փաստաթուղթը հիմնավորում է դիմումատուի պահանջը, նույնականացման քարտը և անձնագիրը տրամադրվում է վերը նշված ժամկետներում:

        ԱՅՍԻՆՔՆ՝ Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտ կամ անձնագիր փոխելիս այլ ժամկետ սահմանված չէ:

        ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՇԵԼ ՆԱԵՎ՝ տվյալ դեպքում սահմանված ժամկետում ստանալու համար պետական տուրքի տարբերություն նույնպես չկա. նույնականացման քարտի համար քաղաքացին վճարում է 3.000 դրամ, բիոմենտրիկ անձնագրի համար՝ 25.000 դրամ, հին նմուշի անձնագրի համար՝ 1.000 դրամ:

     ԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ՝ երբ ներկայացվել է անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթ և դրա իսկությունը կասկած է հարուցել անձնագրային ծառայության աշխատակցի մոտ կամ առկա են հակասական տվյալներ, ծառայության կողմից հարցում կատարելու դեպքում որևէ միջնորդավճար կամ պետական տուրքի վճար չի գանձվում:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 709 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0